«Պետությունն օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականություն»․ Հակոբ Բադալյան
![]() 263 Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ., 20:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Զինծառայությունից փողով ազատվելու վերաբերյալ աղմկահարույց օրենքի վերաբերյալ քննարկումներում արժեքային շեշտադրումն արվում է այն ուղղությամբ, որ բարոյական չէ լեգիտիմացնել ապօրինությունը, նաև սահմանել բանակից ազատվելու «սոցիալական հիմք»: Սրանք իհարկե կարևոր քննարկումներ են: Բայց, այստեղ հարցը միայն բանակը չէ: Կրկնեմ, իհարկե բանակի ասպեկտը չափազանց կարևոր ու առանցքային է, սակայն հարցի արժեհամակարգային կողմն ու կարևոր այլ շերտ ևս: Ընդհանրապես, հակասոցիալական, հակահանրային է, երբ պետականորեն սահմանվում է սոցիալական խտրականություն, երբ հարուստ լինելը պետական մակարդակով ընձեռում է հնարավորություն: Այս օրենքը ստեղծում է արժեհամակարգային վտանգավոր նախադեպ բոլոր առումներով, ոչ միայն բանակի: Աննթույլատրելի է այդպիսի նախադեպի ստեղծումը, քանի որ խախտվում է իրավահավասարության սկզբունքը՝ խախտվում է փողի հիմքով: Վաղը կարող է կայացվել որոշում, որ հարուստներն, օրինակ, կարող են այս երկրում ունենալ այլ արտոնություններ: Չկասկածեք, որ մի հնչեղ և «ռեֆորմիստական»» ձևակերպում կգտնվի, և կգտնվի սազանդարների մի շոշափելի բանակ, որ «կհիմնավորի» այդ կարևորագույն «ռեֆորմի» անհրաժեշտությունը: Ընդ որում, նկատեմ նաև, որ ըստ իս՝ տեղին չէ նաև համեմատությունն օրինակ «հասարակաց տները» օրինականացնելու հետ: Այդտեղ ևս կա իհարկե արժեհամակարգային կամ բարոյական նորմերի խնդիր, բայց սկզբունքային իմաստով այդ խնդիրը գտնվում է այլ հարթության մեջ՝ մեկը կարող է այս կերպ վերաբերել այդ երևույթին, մյուսը՝ այլ կերպ, բայց այդտեղ չկա պետականորեն անիրավահավասարության սահմանում՝ հարուստներին փողի հիմքով տրվող արտոնության սահմանում: Հետևաբար, այս օրինակները համեմատելի չեն: Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ պետությունը օրենսդրորեն լեգիտիմացնում է դասակարգային խտրականություն: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
