«Նույն անձնակազմը ինձնից խլեց մայրիկիս»․ հանրությունը՝ ողբերգական միջադեպին մասնակից բժիշկների մասին
![]() 498 Երկուշաբթի, 26 մայիսի, 2025 թ., 11:54 Օրերս ՄԱՄՈՒԼ․am-ն անդրադարձել էր ողբերգական միջադեպի, երբ «Նորք Մարաշ» ԲԿ-ում բուժանձնակազմի՝ կյանքի համար վտանգավոր գործողությունների, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ անգործության հետևանքով, վիրահատությունից օրեր անց, արագ ապաքինվող քաղաքացի է մահացել (համաձայն Դատախազությանն ուղղված հաղորդման)։ Հաջորդ օրը խմբագրությունը հրապարակեց նոր նյութ՝ «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում» վերնագրով։ Այս հրապարակումներին հետևեցին քաղաքացիների ահազանգերն ու նամակները, որոնցում ներկայացվում են միջադեպեր՝ Նորք Մարաշ բժշկական կենտրոնի բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի, վարչական մասի աշխատակիցների մասնակցությամբ։ Ավելին, քաղաքացիները տալիս են նույն ԲԿ-ի նաև այլ բժիշկների անուններ (գլխավոր սրտաբան, տնօրեն Միքայել Ադամյան, սրտաբան Արմինե Թորոսյան և այլք), որոնց մասին տեղեկություններն այս պահին ուսումնասիրվում են և խմբագրությունը կանդրադառնա առաջիկա օրերին։ Բացի այդ, բազմաթիվ քաղաքացիներ, գրառումներ են կատարել հրապարակումների մեկնաբանություններում, որոնք բաց են և ցանկացած ոք կարող է ընթերցել։ Քաղաքացիներն անդրադարձել են ոչ միայն իրենց հարազատների հետ տեղի ունեցած միջադեպերին, այլև բուժհաստատությունում տիրող կոռուպցիոն, ամենաթող իրավիճակներին, ինչպես նաև բժիշկների՝ անպատժելիությանը։ Ներկայացնում ենք դրանք՝ առանց մեկնաբանության (միայն ազգանունները չցուցադրելով)։ ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
«Պետք է կյանքի կոչել օրինագիծ, որը բժշկի մասնագիտությունը կդարձնի պաշտպանված»․ Արման Բաբաջանյան
214Երեկ, 18:12«Հարուցվել է քրեական գործ»․ Քննչական կոմիտեն՝ Գ․ Հեբոյանի, Ք․ Պողոսյանի, Ա․ Անանյանի, Է․ Պետրոսյանի, Հ․ Ավդալյանի, Գ․ Հապետյանի մասնակցությամբ մահվան ելքով դեպքի մասին (լուսանկար)
263Երեկ, 14:20«Նույն անձնակազմը ինձնից խլեց մայրիկիս»․ հանրությունը՝ ողբերգական միջադեպին մասնակից բժիշկների մասին (լուսանկար)
49726.05.2025, 11:54Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում (լուսանկար)
95623.05.2025, 11:54Մահվան ելքով վիրահատությունից հետո հաղորդում է ներկայացվել բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի դեմ (լուսանկար)
118422.05.2025, 11:48«Կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխության»․ ՀՀ ԱՆ
62021.05.2025, 16:48Չկալովկայում բրուցելոզով հիվանդ կենդանիները ենթարկվել են հարկադիր սպանդի
58720.05.2025, 18:482025թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ-ի 129 դեպք
68918.05.2025, 12:12