Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Պետական միջոցները թալանելն արագ սովորեցին»․ Պետրոս Մակեյան

«Պետական միջոցները թալանելն արագ սովորեցին»․ Պետրոս Մակեյան
290
Երկուշաբթի, 26 մայիսի, 2025 թ., 17:12

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական միջոցների թալանելն արագ սովորեցին
Առիթ ունեցել եմ անդրադառնալ պետական կառավարման հարցում օրվա իշխանությունների անկարողությանը, չնայած վերջիններս շատ արագ սովորեցին պետական միջոցները թալանել և տրվել հաճույքներին։ Նրանք, գալով իշխանության, առաջինը բարձրացրեցին իրենց աշխատավարձերը, սկսեցին ապօրինի պարգևավճարներ բաժանել՝ չբավարարվելով «օրենքով» ստացած հասույթով, ներքաշվեցին կոռուպցիայի և թալանի մեջ։ Ժամանակի ընթացում կառավարման անկարողությանը փոխարինեց իրենց և յուրային օլիգարխների շահերը սպասարկող հատուկ որոշումներ ընդունելով, ինչը վերջին անգամ արվեց մայիսի 22-ի կառավարության նիստում՝ կենդանի խոզերի ներկրման սահմանափակման ժամանակից շուտ չեղարկումը»։

Աղբյուրը`   Պետրոս Մակեյան