«Դպրոցը հրապարակում է երեխայիս նկարներն ու տեսանյութերը՝ առանց թույլտվության»․ Սյուզի Շալունց

Քաղաքացի Սյուզի Շալունցը նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Ի պատասխան՝ որպես Դավիթի մայր։
Վերջին օրերին սոցիալական հարթակներում շրջանառվում է մի տեքստ, որը վերաբերում է իմ կողմից արված գրառմանը՝ կապված որդուս՝ Դավիթի պատմությանը։
Ես չեմ փնտրել հակամարտություն, չեմ թիրախավորել դպրոցը։ Պարզապես կիսվել եմ իմ զգացմունքներով, ապրումներով՝ որպես մայր, ում որդին չկար միջոցառմանը։ Բայց երբ այդ ամենը վերածվում է մեղադրանքի, հարցականի տակ է դրվում ծնողական հոգատարությունը, և ոտնահարվում է ծնողական պատիվը, ես լռել չեմ կարող։
Ես միշտ կանգնած եմ եղել երեխայիս կողքին՝ իմ ներկայությամբ, իմ պայքարով, իմ հոգատարությամբ։ Եվ այսօր նույն դպրոցը ոչ միայն փորձում է վարկաբեկել ծնողի անձնային որակները, այլ նաև հրապարակում է երեխայիս նկարները և իր մասնակցությամբ տեսանյութեր՝ առանց ծնողների թույլտվության, խախտելով անձնական տվյալների պաշտպանության բոլոր սահմանները։
Սա արդեն իրավունքի բացահայտ ոտնահարում է։
Երեխան չի մասնակցել միջոցառմանը, քանի որ երբեք չի ընդգրկվել սցենարում կամ նախապատրաստական գործընթացում։ Դպրոցը ոչ մի պայման չի ապահովել, ո՛չ ֆիզիկական մատչելիություն, ո՛չ ծրագրային հարմարեցում, ո՛չ աջակցություն մասնակցությանը։
Եվ հենց այդ նույն դպրոցը, որը տարիներ շարունակ անտեսել էր երեխայի ներկայությունը և իրավունքները, վերջին պահին փորձել է մեղքը բարդել ծնողի վրա։
Վերջ տվեք խտրականությանը և պատասխանատվությունից խուսափելու փորձերին։
Սա անհատական վեճ չէ։ Սա համակարգային լռեցման օրինակ է, երբ խոցելի խմբերի ձայնը փորձ է արվում խեղդել հեղինակային փոշու շերտի տակ»։
Ստորև ներկայացնում ենք Դավիթի մայրիկի՝ մայիսի 22-ի գրառումն ու դպրոցի արձագանքը։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
62806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131923.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142420.10.2026, 22:48