Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Փորձում են մանիպուլացնել թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված աղմուկը»․ Արթուր Չախոյան

«Փորձում են մանիպուլացնել թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված աղմուկը»․ Արթուր Չախոյան
162
Երեքշաբթի, 27 մայիսի, 2025 թ., 22:54

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր տեղեկացա, որ «Լիլանարմ» ՍՊԸ-ն դատարան է դիմել՝ «զրպարտություն» տարածելու մեղադրանքով և պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում։
Հարգելի հայրենակիցներ, իմ երեք տարվա հանրային գործունեության ընթացքում իմ նկատմամբ հարուցվել են բազմաթիվ շինծու քրեական գործեր, որոնցից կեսը կարճվել են դեռ դատարան չհասած։ Իսկ մնացած գործերով ես հաղթել եմ դատարանում։
Այս դատական հայցը ուղիղ կերպով կապված է մանկապարտեզի շուրջ հայտնի «թաղապետի» զանգի և թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետ։ Բարձրացված աղմուկը փորձում են մանիպուլացնել հանրային դաշտում՝ ներկայացնելով, թե Չախոյանը իբր սխալ էր, զրպարտություն է տարածել, և ահա՝ դատական գործ կա, որպեսզի հանրության մոտ ձևավորեն սխալ ընկալում, թե ես էի մեղավոր։
Ես չեմ սիրում ամպագոռգոր հայտարարություններ անել, բայց մի բան հստակ կասեմ, դատարան մտնելը դեռ չի նշանակում, որ ես մեղավոր եմ»։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան