«ՀՀ քաղաքական դաշտում Ալեն Սիմոնյանի խոսքն ամենաայլասերվածն է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
![]() 402 Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 00:42 Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի քաղաքական դաշտում կա երկու հոգի որոնցից առաջինի քաղաքական խոսքն ամենաարժեզրկվածն է երկրորդի քաղաքական խոսքն ամենաայլասերվածը: Ցավոք, ըստ Սահմանադրության՝ առաջինը փաստացի ՀՀ Կառավարության՝ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարն է, երկրորդը՝ օրենսդիր իշխանության, ժողովրդի ներկայացուցչական մարմինը ներկայացնող Ազգային ժողովի նախագահը: Վերը նշվածները չեն ներկայացնում իրենց, իրենց ընտանիքները, իրենց ընկերներին, բարեկամներին կամ հարևաներին և նույնիսկ իրենց ընտրողներին: Իրենք ի պաշտոնե ներկայացնում են ՈՂՋ ժողովրդի գործադիր և օրենսդիր իշխանությանը և դա անում են ամենաարժեզրկված և ամենաայլասերված քաղաքական խոսքով: Երբ երկրի վարչապետը Ալիևից իր «վերարտադրության թուղթը» մուրալու համար նրան սուրճի է հրավիրում, իսկ վերջինս էլ ասում է «գործեր ունեմ, գնա դի՛ր, մինչև կգամ», սա նշանակում է, որ վերջինս հասկանում է, թե Փաշինյանը ինչ աստիճանի կախում ունի իր կամքից և որքան անէական քաղաքական կշիռ: Սա կարող է ըդունելի լինել «վերարտադրության թուղթը» երազողի համար, բայց ոչ երբեք նրանց համար, ում կարծես ներկայացնում է Փաշինյանը՝ ֆորմալ առումով, այսինքն՝ ժողովրդի: Ամենաարժեզկվածի մասին շատ լավ գիտի նաև սուրճի հրավիրվածը: Երբ ԱԺ նախագահը հայտարարում է, որ ադրբեջանցիների հետ «իրենց վերարտադրության թուղթը» ստորագրելուց հինգ րոպե հետո առևտուր են անելու, սա նշանակում է, որ քաղաքական խոսքի այլասերվածությունը չունի հատակ: Չկա արժեք, պատվախնդրություն և չկա պատասխանատվություն ժողովրդի առջև, այն ժողովրդի որն իր զավակների կյանքով է վճարել հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի ոչ թե հանուն ադրբեջանցու հետ առևտուրի: Հակառակն անբռնազբոս կարող է ասել միայն քաղաքականապես այլասերվածը: Մեծ հաշվով՝ խնդիրը հետևյալն է: Մեր պոտենցիալ թշնամին մեր պետության սննկացման պլանավորման ժամանակ շատ լավ հաշվարկել և խաղադրույք էր արել այս իշխանության մի մասի (իմ քյարը, իմ փայը, իմ խերը, իմ շահը, իմ տոկոսը, ինձ ձեռք տալը, ինձ տակը ինչա մնումը) բառիս վատ իմաստով պատեհապաշտ - առևտրապաշտ բնույթի վրա: Բայց խնդիրը դա չէ, որ հաշվարկել է և դա մասամբ աշխատում է: Խնդիրն այն է, որ այդ նարատիվը Հայաստանի գոյութենական թշնամիների պատվերով հենց Հայաստանի իշխանությունների ձեռամբ դառնում է իրականացման ենթակա պետական գաղափարախոսություն: «Որտեղ հաց՝ էնտեղ կաց» սկզբունքով ապրելու գաղափարախոսական հենքը այս իշխանությունը դարձրել է քաղաքական դավանաբանական հենք: Դարձրել է՝ և հենց այստեղ դեմ առել մի մեծ պատի, որովհետև պետք է համոզի ու ապացուցի, որ իմ քյարը, իմ փայը, իմ խերը, իմ շահը, իմ տոկոսը, ինձ ձեռք տալը, ինձ տակը ինչա մնումը բացառապես իրեն ՝ իշխանությանը չի վերաբերվում այլ վերաբերվում է նաև ժողովրդին: Վերջին նյարդային ջղաձգումներն ու անկաշառ, չկոռումպացված, ազնիվ, կիրթ և կրթված երևալու բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում և ստանում շեշտակի հակառակ էֆեկտ: Որքան ջանում են երևալ չկոռումպացված այնքան աղմկահարույց են լուրերը, որքան ջանում են երևալ կիրթ ու կրթված այնքան վերադառնում են իրենց անկիրթ օրգանական բնույթին: Դա տեսնում և զգում է նաև իրենց ընտրազանգվածը, որն անշեղորեն օտարացել է իրենցից և որևէ ապացուցման այլևս ոչ հավատում է, ոչ էլ սպասում: P.S. Ամենաարժեզրկված և ամենաայլասերված քաղաքական խոսքը կրողները մեծ հաճույքով դա չէին անի, բայց նրանց որևէ այլ բան չի մնացել անելու, քան դա: Սեփական քաղաքական փոսը անվերջ փորելը միակ բանն է, որ ունակ են անել և կարող են: Էդպես կարելի է միայն ջնջել ամենը, չթողնել կարգ, ձև, սկզբունք, կարմիր գիծ և անցնել ամենի վրայով և բերել քաոս: Միակ շանսը այդ փոսը փորելն է և քաոսը, որտեղ ամեն բան կմոռացվի, այդ թվում՝ այն ավերը, որը ենթադրում է պատասխանատվություն ժողովրդի առաջ»:
Աղբյուրը` Վլադիմիր Մարտիրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
