Պուտինը շնորհավորել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ղեկավարներին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ղեկավարներին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրվա կապակցությամբ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Եվրասիական տնտեսական միության օրվա կապակցությամբ։ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ. ստեղծվել է ընդհանուր շուկա, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, իրականացվում է ազգային իրավական կարգավորման համակարգերի ներդաշնակեցում ամենակարևոր ոլորտներում, և հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր», - ասվում է հայտարարության մեջ։
Պուտինը վստահություն է հայտնել, որ երկրներն այսուհետ ևս կշարունակեն զարգացնել կառուցողական բազմակողմ համագործակցություն՝ Եվրասիական տարածքում բարգավաճման և կայունության ապահովման նպատակով։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
85816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18