Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ճանապարհի եզրաքարերը՝ Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի ընտանիքին պատկանող ռեստորանի տարածքում»․ Ոսկան Սարգսյան

«Ճանապարհի եզրաքարերը՝ Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի ընտանիքին պատկանող ռեստորանի տարածքում»․ Ոսկան Սարգսյան
216
Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 17:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճանապարհի եզրաքարերը՝ Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի ընտանիքին պատկանող ռեստորանի տարածքում։
Ավելի քան մեկ տարի է, ինչ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հանված ճանապարհի եզրաքարերը տեղափոխվել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածք։ Մայիսի 19-ին տեղեկատվական հարցում եմ արել Նիկոլ Փաշիկյանի հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի կողմից 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին, նրան հարցնելով՝ «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածք ի սկզբանե ճանապարհային եզրաքարերի ի՞նչ քանակություն է տեղափոխվել, ներկայումս որքա՞ն է այնտեղ առկա, դուք այդ ռեստորանի սեփականատե՞ր եք, թե՞ համասեփականատեր: Մարզպետարանից պատասխանել են ․ ««Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածքի ճանապարհային եզրաքարերը տեղափոխված են ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար, այնտեղ մնացել է մի փոքր մնացորդ, որը նույնպես կտեղափոխվի ՀՀ պաշտպանության նախարարության ինժեներական կառույցների համար, քանակի վերաբերյալ կարող եք հարցում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին:
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը «Ոսկե ձկնիկ» ռեստորանի սեփականատեր կամ համասեփականատեր չի հանդիսանում»։
Հավելեմ՝ մարզպետ Հայկ Ղալումյանի հորը կամ եղբորը պատկանող ռեստորանի տարածքը հո պետական պահեստ չէ, որ ճանապարհային եզրաքարերը այդտեղ են կուտակել, ի՞նչ երաշխիք կա, որ անցած ավելի քան մեկ տարում այդ եզրաքարերից մարզպետի ընտանիքի կարիքների համար, կամ՝ ռեստորանի տարածքում չե՞ն օրգտագործվել։:
Լուսանկարը՝ «Ոսկե ձկնիկ» ռեստորանի ֆեյսբուքյան էջից։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան