Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Մի դրեք շան տեղ, հատկապես երբ խոսքը գնում է Աննա Հակոբյանի նման անձանց մասին». Արսեն Նիկողոսյան

«Մի դրեք շան տեղ, հատկապես երբ խոսքը գնում է Աննա Հակոբյանի նման անձանց մասին». Արսեն Նիկողոսյան
376
Շաբաթ, 31 մայիսի, 2025 թ., 23:18

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ մարդը շանը շան տեղ է դնում՝ մտածելով, թե կվերաբերվի՝ որպես կենդանու, որն ունի հավատարմություն կամ գոնե լռություն, իրականում բախվում է մի այլ իրականության. շունը սկսում է անընդհատ գռմռվել, կծմծվել ու անհանգստացնել բոլորին՝ չգիտակցելով սեփական տեղն ու դերը։
Սա նույնն է, ինչ այս օրերին տեսնում ենք հանրային դաշտում, երբ որոշ վնգստացող կերպարներ, որ ոչ մի պաշտոնական լիազորություն չունեն, իրենց պահում են՝ որպես երկրի որոշում կայացնող, վիրավորում ժողովրդին, արհամարհում մարդկանց, ցինիկ հայտարարություններ անում ու հետո էլ՝ «զարմանում», որ դիմադրություն են ստանում։
Ես կոչ եմ անում ժողովրդին՝ չտրվեք սադրանքներին, մեկնաբանություններով կամ ուշադրությամբ մի բարձրացրեք նրանց, ովքեր ապրում են սեփական գռմռոցի հաշվին։
Եվ վերջապես՝ եթե բան չկա, մի դրեք շան տեղ, հատկապես երբ խոսքը գնում է Աննա Հակոբյանի նման անձանց մասին։ Ժողովուրդն իր վերաբերմունքը պետք է ցույց տա ոչ թե արձագանքով, այլ գործողությամբ, պայքարի տեսքով, կազմակերպվածությամբ և արժանապատվությամբ»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան