«Կաթողիկոսը հրաժարական կտա ՌԴ ճնշմամբ․ այս ռեժիմի սրտի թեկնածուն Թուրքիայի քաղաքացի է»․ Հայկ Մարտիրոսյան
![]() 341 Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 22:54 «Կաթողիկոսը պետք է հեռանա, որպեսզի Եկեղեցին փրկվի։ Ակնհայտ է, որ իր դեմ կան կոմպրոմատներ, ակնհայտ է, որ առանձին եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների դեմ ևս կան կոմպրոմատներ, և հիմա, երբ դրանք օգտագործվում են Եկեղեցին քանդելու համար, Եկեղեցին պետք է արագ ինքնամաքրվի, բայց դա չի արվում»,- «Եվրոմեդիա24»-ի եթերում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա դիտարկմամբ՝ ծավալվող գործընթացը հանգեցնելու է նրան, որ Եկեղեցու ներսում բարեփոխման չկամության, համառության հետևանքով Եկեղեցին ծնկի է բերվելու, և այդ պատասխանատվությունը մնալու է եկեղեցական առաջնորդների վրա։ «Ականատես կլինենք հրապարակվող կոմպրոմատների, և կվարկաբեկվի Եկեղեցին, որովհետև թույլ, «քաղցկեղային» օջախներին մատնացույց անելով՝ ռեժիմը կհասնի նրան, որ հանիրավի կվարկաբեկվի ամբողջ Եկեղեցին։ Ենթադրում եմ՝ կաթողիկոսը հրաժարական կտա ինչ-որ ժամանակ անց, և դա տեղի կունենա Ռուսաստանի ճնշման ներքո, որովհետև, կարծում եմ, այս ռեժիմը ձգտում է ստանալ թույլտվություն՝ գահընկեց անելու կաթողիկոսին և իր մարդուն տեղավորելու նրա փոխարեն, ընդ որում՝ կան լուրջ ենթադրություններ, որ այս ռեժիմի սրտի թեկնածուն արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանն է, որը Կոստանդնուպոլսի պատրիարքն է՝ Թուրքիայի քաղաքացի է և շատերի կարծիքով՝ Թուրքիայի գաղտնի ծառայությունների գործակալ է»,- ընդգծեց Մարտիրոսյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
