ՀՔԱՎ-ը բողոքարկել է Վարդան Ղուկասյանի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը
![]() 235 Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 21:24 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ բողոքարկել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը։
«ՀՔԱՎ-ը բողոքարկել է Գյումրու համայնքապետ Վ․ Ղուկասյանի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը․ ՀԻՇԵՑՈՒՄ Ի պատասխան Կազմակերպության հաղորդման՝ ապրիլի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահամանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործության քննության գլխավոր վարչությունը որոշում էր կայացրել վարույթ չնախաձեռնելու մասին։ Սույն որոշումը ապրիլի 23-ին բողոքարկվեց ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 25-ին մերժեց ներկայացրած բողոքը։ Սպառելով դատախազական բողոքարկամ ընթացակարգով առերևույթ հանցագործության հիմքով քրեական վարույթի նախաձեռնման հնարավորությունը՝ Կազմակերպությունը մայիսի 29-ին դիմել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ հրապարակային խոսքում անձանց կամ առանձին խմբերի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն քարոզելու դեպքում պետությունը պետք է քրեական պատասխանատվություն սահմանի։ Ուստի, Հայաստանի Հանրապետությունը ունենալով պոզիտիվ պարտականություն, պարտավորվում է իր ներպետական օրենսդրությամբ նմանատիպ վարքագծի պայմաններում ապահովել յուրաքանչյուր անձի ինքնորոշման իրավունքը՝ թույլ չտալով նրանց նկատմամբ խտրական և անհանդուրժող վերաբերմունքի դրսևորումներ, առավել ևս, երբ նման վարքագիծը դրսևորվում է պետական պաշտոնյայի կողմից։ Կազմակերպության կողմից ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայցրած բողոքով՝ խնդրել ենք ՀՀ գլխավոր դատախազությանը և վարույթ չնախաձեռնած քննիչին պարտավորեցնել առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ՝ ապահովելով պատշաճ, համակողմանի և անաչառ քննություն»,- նշված է հաղորդագրությունում։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
