«Սին իշխանականները փորձում են ցեխ նետել Եկեղեցու վրա և մնում ցեխոտված, որովհետև Եկեղեցին բարձունքում է»․ Թովմաս Առաքելյան
![]() 248 Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 20:36 Աստվածաբան Թովմաս ուրարակիր Առաքելյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հատված իր հարցազրույցից՝ կից գրառմամբ․ «Հրաշալի առիթ էր, որ եկեղեցականները քարոզեն համացանցային և հեռուստատեսային բոլոր հնարավոր հարթակներով։ Աստծո խոսքն այսօր հնչում է ամենուր՝ բարձրացնելով եկեղեցականների հեղինակությունը։ Արդյունքում՝ հայ ժողովուրդը ևս մեկ առիթ ունեցավ տեսնելու, թե ինչպես են բամբասկոտ, դատարկախոս, սին իշխանականները փորձում ցեխ նետել Եկեղեցու վրա և մնում ցեխոտված, որովհետև Եկեղեցին բարձունքում է»։ Հարցազրույցում Առաքելյանն անդրադառնում է Երևանի հնագույն՝ 5-րդ դարի Սուրբ Պողոս - Պետրոս եկեղեցուն, որը կառուցված է եղել ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում․ նրա Խոսքով՝ այդ բազիլիկ, չտեսնված որմնանկարներով եկեղեցին պատմամշակութային հազվագյուտ արժեք է եղել։ «Եվ այդ եկեղեցին քանդելու որոշում կայացրել է հայը, կազմակերպել են հայերը, քանդել են հայերը։ Եկեղեցու քանդման դեմ պայքարել է Թամանյանը»,- նշում է Առաքելյանը։ Աղբյուրը` Թովմաս Առաքելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
