«Սերունդ են կրթում՝ հաշտ լինելով դավաճանների սրբապղծության հետ». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերագույն դավաճանի երեկվա «To do list»-ում, սրբապղծությունից զատ, ևս մի կարևոր կետ է եղել. այցելություն Մայր բուհ։ Թեև հնարավոր է՝ այդ այցելությունը նույնպես կարելի է դասել նրա սրբապղծությունների շարքին։
Գոհունակությամբ պիտի նշեմ, որ հանդիպմանը մասնակցած ուսանողների թվում եղել են Համալսարանականի պատիվը բարձր պահած ուսանողներ, որոնք ոչ միայն տեղում ձայնը կտրած չեն նստել, այլև հրապարակավ խոսել են հանդիպման մանրամասների մասին։
Բայց խոսքս ոչ թե ուսանողների, այլ ականջները կախ նստած՝ մի քանի դասախոսների մասին է։ Էդ մարդիկ սերունդ են կրթում՝ հաշտ լինելով սրբապիղծների դավաճանության ու դավաճանների սրբապղծության հետ։ Կարո՞ղ են նրանք այդ վարմունքից հետո պահպանել ուսանողների հարգանքը։
Վերադառնալով ուսանողներին՝ կուզեմ հիշեցնել Հայոց ոսկեդարի ամենաշքեղ վարդապետներից մեկի Եզնիկ Կողբացու՝ «Եղծ Աղանդոց»-ի հեղինակի շքեղ խոսքը. անգործ մեղուն լավ է ժրաջան պիծակից։ Եթե ձեր ստացած գիտելիքը ի վնաս եք գործադրելու, ապա վա՜յ այդ գիտելիքին։ Օրինակ մի՛ վերցրեք «ժրաջան պիծակներից»»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
62806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131923.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142420.10.2026, 22:48