Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պիոներ կամ հոկտեմբերիկ մայրերը սատարում են անսուրբ նիկոլին». Շպռոտ

«Պիոներ կամ հոկտեմբերիկ մայրերը սատարում են անսուրբ նիկոլին». Շպռոտ
284
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 11:36

Երգչուհի Շպռոտի (Անի Թովմասյան) ֆեյսբուքյան գրառումը. «Մեր տատիկները և պապիկները ունեին հավատք, թաքուն աղոթում էին և ունեին Երկյուղածություն Աստծուց և հարգանք Քահանաների հանդեպ։ Հակառակ դրան, մեր ծնողների մեծամասնությունը անհավատ էին կոմունիզմի թելադրանքով։ Եվ հիմա այդ անհավատ կանայք և տղամարդիկ, փորձում են հավատալ և գնալ Եկեղեցի, սակայն չունեն մինիմալ գիտելիք Եկեղեցու պատմության և առավել ևս Առաքելական ուսմունքին ծանոթ չեն։ Եվ այդ մարդկանց զգալի մասը այսօր հայհոյում են Աստծուն, Եկեղեցուն, Քահանաներին։ Իսկ պիոներ կամ հոկտեմբերիկ մայրերը սատարում են այսօր անսուրբ նիկոլին։ Շատերը այսօր իրենց համարում են Եկեղեցու հետևորդ, բայց Համարելը քիչ է։ Փոխանակ սովորեն, թե ինչ ասել է Հետևորդ՝ իրենց մեղքերի մեջ մեղադրում են Եկեղեցուն։ Սիրելի ծնողներ, դուք հիմա շատ հեռու եք իրական Հայ Քրիստոնեայի կերպարից։ Շատերդ տգիտության և հոգևոր ծարավի պատճառով դարձաք աղանդավոր։ Ձեր ծնողները հիմա եթե կենդանի լինեին, ձեզ ամոթանք կտային։ Եկեղեցու սպասավորի դեմ դուրս գալու փոխարեն, սկսեք գնալ Պատարագի ամեն կիրակի։ Խոսեք Քահանաների հետ, հարցեր տվեք Աստվածաշնչից, ընկերացեք։ Դա ավելի ճիշտ և Աստվածահաճո քայլ է, քան բողոքելը….»:

Աղբյուրը`   Շպռոտ