Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կաթողիկոսի երկրպագուն չեմ, բայց ստեղծված իրավիճակը Հայաստանի կործանման նախավերջին փուլն է». Կարինե Փանոսյան

«Կաթողիկոսի երկրպագուն չեմ, բայց ստեղծված իրավիճակը Հայաստանի կործանման նախավերջին փուլն է». Կարինե Փանոսյան
155
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 13:06

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «301-ից ի վեր մեր եկեղեցին, իբրև հոգևոր ինստիտուտ, աշխարհում իր պատվավոր դիրքն է զբաղեցրել, ինչով երաշխավորել է բարոյական, սոցիալական, անգամ ռազմավարական ապահով դիրքեր մեր երկրի համար։
Այսօր ինքնակոչ մի թրքադրածո և իր աղանդավոր հետևորդները քանդում են այդ դիրքերը՝ մեզ, իբրև քրիստոնյա ազգերի ներկայացուցիչ, տապալելով բոլոր այդ դիրքերում՝ բարոյական, սոցիալական, քաղաքական...
Ես կաթողիկոսի երկրպագուն չեմ, բայց տեղի ունեցող իրավիճակը Հայաստանի կործանման նախավերջին փուլն է։ Խոսքը կաթողիկոսի անձը չէ, այլ մեր՝ իբրև քրիստոնեական պետություն, աշխարհում տեղ ունենալու իրավունքը։
Ադր-ի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ նոր տեսակի պատերազմի սկիզբն է։
Շնորհավոր մեզ»:

Աղբյուրը`   Կարինե Փանոսյան