«Կաթողիկոսի՝ հնարավոր զավակ ունենա՞լն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե՞ ՔՊ-ն»․ հարց՝ Դավիթ Խուդաթյանին
![]() 294 Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 12:36 «Վարչապետն արդեն մեկնաբանել է, ավելացնելու բան չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գրառումների վերաբերյալ հարցերին։ Դիտարկմանը, թե Փաշինյանն ու կինը սկսել են ուսումնասիրել հոգևորականների անձնական կյանքն ու անկողինը, Խուդաթյանը պատասխանեց․ «Կուսակրոնության հարցը հոգևոր է, դա անձնականի հետ մի կապեք»։ Անդրադառնալով հրապարակմանը, որտեղ Փաշինյանը Մայր Աթոռից պահանջում էր․ «Հրապարակային պարզաբանել՝ արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի», Խուդաթյանը պատասխանեց․ «Հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից և պայմաններից մեկի մասով, կարծում եմ՝ պետք է հրապարակային պատասխանեն»: Նա նաև նշեց, որ եթե ինքը լիներ եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն, կտար հրապարակային պատասխան։ Հարցին, թե կաթողիկոսի՝ հնարավոր զավակ ունենալու հանգամա՞նքն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե ՔՊ-ն՝ իր իշխանությամբ, ունեցանք պատերազմ՝ հազարավոր զոհերով, հանձնվեց Արցախը, նախարարը պատասխանեց. «Մենք ամեն ինչ անում ենք հայոց պետականությունն ամրացնելու համար։ Վարչապետը մեկնաբանել է՝ ոչ թե պատերազմ է եղել մեր ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12203:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
188Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
251Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
307Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
235Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
316Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
360Երեկ, 16:09
