«Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է բացառապես վկայի կարգավիճակով»․ Ռոման Երիցյան
![]() 286 Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 15:06 «2023թ-ի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի ողջ բնակչությունը տեղափոխվել է Հայաստան, ՀՀ իրավապահ մարմինների, մասնավորապես ՔԿ-ի կողմից տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել են տարբեր վարույթներ։ Թվով երեք վարույթների շրջանակներում Արցախի նախագահը հարցաքննվել է։ Նա որևէ հարցաքննությունից չի խուսափել»,- Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ «Թե ինչ բովանդակությամբ հարցեր են հնչեցվում և ինչ պատասխաններ են տրվում, ցավոք չեմ կարող հայտնել։ Եթե չեմ սխալվում, ըստ լրատվամիջոցների՝ վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի հրապարակային հայտարարության, հետագայում նաև նրա ներկայացրած հաղորդման հիման վրա։ Կոնկրետ չեմ կարող նշել, թե ինչի հիման վրա է վարույթ նախաձեռնվել, բայց պարտադիր ուզում եմ նշել՝ այսպիսի ինտենսիվությամբ հարցաքննությունից Սամվել Շահրամանյանը չի խուսափում՝ լինելով գերզբաղ»,- ասաց փաստաբանը։ Նրա խոսքով Շահրամանյանը հարցաքննվում է բացառապես վկայի կարգավիճակով, որևէ մեղադրանք նրան առաջադրված չէ։ Երիցյանը հայտնեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանն առաջին անգամ հարցաքննվում․ «Կարող եմ ընդամենը հայտարարել վարույթ իրականացնող մարմնի բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ այս վարույթը կրում է նաև պատմական բնույթ, այսինքն՝ ՀՀ-ն, ի դեմս միգուցե նաև ՔԿ-ի, փորձում է պարզել իրողությունը և ավելի շատ ինֆորմացա ձեռք բերել, թե ինչ է տեղի ունեցել, հետագայում պատմության մաս դարձնելու նպատակով»,- ասաց նա՝ հավելելով, որ Շահրամանյանի հարցաքննություններում քաղաքական նկատառումներ չի տեսնում։ Հաջորդ հարցաքննությունը տեղի կունենա հունիսի 6-ին։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
