«Չի կարող Մայր Աթոռի վրա Փաշազադեի և Փաշինյանի հարձակումը պատահականություն լինել»․ Քրիստինե Վարդանյան
![]() 157 Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 18:06 «Չի կարող Փաշազադեի և Փաշինյանի՝ հարձակումը Մայր Աթոռի նկատմամբ պատահականություն կամ ուղղակի համընկնում լինել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ընդգծեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Բազմաթիվ անգամներ, այդ թվում և առաջին հերթին այն պատգամավորները, ովքեր առիթ ունեցել են ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, ահազանգել են, որ Հայաստանում տեղի է ունենում ապազգայնացման դենացիոնալիզացիայի ծրագիր, և Ադրբեջանի պահանջով այդ պայմանագրում ամրագրվել է կետ, որով պարտավորվել են «ռևանշիզմի» դեմ պայքար իրականացնել։ Այսինքն, բոլոր նրանց դեմ, ովքեր պայքարում են հայկական շահերի, հայկական իրավունքների համար։ Փաստացի պայմանագիրը, որը համաձայնեցրել են, ուժի մեջ է մտել առանց ստորագրման․ մենք երկու դրվագով առնվազն դա տեսնում ենք՝ եկեղեցու նկատմամբ այս արշավով ու թիրախավորումով և երկրորդ կետը այն է, որ Փաշինյանն էլ հայտարարեց, Ալիևն էլ, որ երրորդ երկրի ուժեր չպիտի տեղակայվեն սահմանին։ Անցած տարի Մեղրիից դուրս բերեցին ռուսական զորքերը։ Այսինքն՝ պայմանագիրը դեռ չեն ստորագրել, բայց պայմանագիր մեջ ամրագրված կետերը Փաշինյանը իրականացնում է։ Պայմանագրում տեղ չգտած կետերը, օրինակ՝ Սահմանադրության փոփոխության պահանջը, էլի կատարվում է։ Այլ կերպ, ինչպես կարելի է մեկնաբանել, երբ Փաշինյանն ասում է, եթե պայմանագիրը ստորագրվի և Սահմանադրությանը հակասի, ես կնախաձեռնեմ Սահմանադրության փոփոխություն»,- նշեց պատգամավորը։ Նրա դիտարկմամբ՝ եկեղեցու թիրախավորման համար այլ որևէ տրամաբանական բացատրություն հնարավոր չէ գտնել «Ինչո՞ւ, երբ արցախահայերը հանրահավաք են իրականացնում Հայաստանում, դրան հաջորդում է արցախահայերի նկատմամբ թիրախային ատելության արշավ։ Ինչո՞ւ է, երբ եկեղեցին աննահանջ բոլոր քարոզներում, բոլոր պատարագներում հանդես գալիս՝ այդ թվում արցախահայերի իրավունքների պաշտպանությամբ, և երբ միջազգային խորհրդաժողով է հրավիրում, երբ խոսում է գերիների վերադարձի մասին, այսպիսի թիրախավորում է տեղի ունենում՝ Փաշինյանի և Փաշազադեի կողմից․ կրկնում եմ՝ դա պատահականություն չի կարող լինել»,-հավելեց Վարդանյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ եկեղեցիների չուլանացման մասին վարչապետի հայտարարությունը գուցե սրտացավության դրսևորում էր, պատգամավորը նշեց․ «Դուք կարող եք որդիական նախանձախնդրություն և խոնարհություն անվանել հայոց Վեհափառին, «գլխավոր մաֆիոզ» անվանելը, և դա կարող եք թիրախավորում չանվանել, բայց իրականությունը շատ պարզ է։ Բոլոր քաղաքացիները, բացի Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատից, հասկանում են ինչ է կատարվում: Աշխարհի բոլոր եկեղեցիներում, կրոնական ամենահեղինակավոր կառույցներում շատ ավելի հիմնավոր փաստերի վրա հիմնված կրոնական այնպիսի սկանդալներ են եղել, որոնք կոնկրետ փաստեր են եղել՝ հարյուրավոր երեխաների մանկապղծության դեպքեր, միլիոնավոր դոլարների լվացման փաստեր, բայց որևէ կառավարության որևէ ներկայացուցիչ, որևէ միջազգային կազմակերպության որևէ ներկայացուցիչ իրեն թույլ չի տվել մի տոկոսը այն բառապաշարի, որը կիրառվել է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերջին մեկ շաբաթում։ Սա արշավ է եկեղեցու դեմ և եկեղեցու դիտավորյալ ու թշնամական հեղինակազրկում է, թե չէ, թող դատեն մեր քաղաքացիները»։ |
Ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ գործեր հարուցելու հրահանգ կա. «Ժողովուրդ»
109:06Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1809:00Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին. «Հրապարակ»
8608:54«Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսի. «Ժողովուրդ»
9708:48«Ավելի ազնիվ կլինեին, եթե ուղղակի մասնակցեին Փաշինյանի ու նրա կնոջ ուրացման հաղթարշավին». Հարութ Ուլոյան
16102:12«Ժողովուրդը կտեսնի, որ «թագավոր» չի, ստանդարտ դատարկ դհոլ է»․ Սամվել Ֆարմանյան
13801:30«Հարցեր կան հենց վարչապետի՝ պետական երդումը խախտելու վերաբերյալ». Ալեքսանդր Կոչուբաև
11701:18Նիկոլ Փաշինյանը ՔՊ նիստի մասնակիցներին ներկայացրել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը
15501:00