Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»
![]() 236 Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 08:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովը պետական բյուջեի հաշվին անհավանական գնումներ է անում. «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի՝ 2025 թվականի մարտին Ազգային ժողովը գնել է հակատարիքային քսուքներ: 1. դեզոդորանտ նարդոսի եթերայուղով 3. հակատարիքային քսուք աչքի համար 4. տոնավորող հեղուկ մաշկի բոլոր տեսակների համար 5. տուփ՝ սպիտակ ծաղիկներով Այս գնումների համար Ազգային ժողովը պետբյուջեի միջոցներից վճարել է 66.750 ՀՀ դրամ: Գումարը, անշուշտ, մեծ չէ, բայց անհասկանալի է, թե Ազգային ժողովի որ կարիքի համար է ձեռք բերվել հակատարիքային ձգող քսուք, ով է այն օգտագործում, կամ ում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հակատարիքային քսուքը նվիրել: Ալեն Սիմոնյանը պետականը սեփական միջոցների հետ է խառնել և չի տալիս հաշվետվություն, թե ինչ է արել հակատարիքային քսուքները և ինչու է դրանք գնել պետբյուջեի միջոցներից, սակայն նա եռանդով քննադատում է նախկին կոռումպացված համակարգը՝ չխուսափելով անձամբ դառնալ կասկածելի գնումների և կոռուպցիոն գործարքների օբյեկտ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
