«Արցախի նախագահի ինստիտուտը շարունակում է գործել»․ Դավիթ Գալստյան
![]() 397 Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ., 13:30 Արցախի նախագահի ինստիտուտն առ այսօր շարունակում է գործել՝ ԱՀ գործող Սահմանադրության համաձայն. «Այսօր»-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ հերքելով մամուլի տեղեկությունները, որ Արցախի նախագահի ինստիտուտը դե ֆակտո և դե յուրե լուծարվել է։ Դավիթ Գալստյանը նշել է, որ, ըստ Սահմանդրության՝ Արցախի նախագահի լիազորությունների ավարտից հետո նրա պարտականությունները կատարում է ԱԺ նախագահը մինչև նոր նախագահի ընտրվելը։ «Այսօր, Սահմանդրության հոդվածների համաձայն, կա և՛ ԱԺ ինստիտուտը, և՛ նախագահական ինստիտուտը»,-ասել է նա։ Արցախի պատգամավորի խոսքով՝ նախագահի ընտրության հետաձգումը ժամանակավոր է. «Այս պահին չունենք Արցախի Ազգային Ժողովի կողմից ընտված նախագահ, բայց դա ժամանակի հարց է»։ Ըստ նրա՝ չկա պատգամավորների կողմից կոնսենսուս, որ ընտրություններ չեն լինի։ «Չի կարող նման կոնսենսուս լինել, որ ընտրություններ չլինեն։ Ընտրություններ լինելու են, ուղղակի ժամանակի հարց է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Կան շատ ու շատ հարցեր, որոնք քննարկումների արդյունքում պետք է ստանան լուծումներ։ Այս պահին քննարկումների մեջ ենք»,-ասել է նա։ Ինչ վերաբերում է պնդումներին, որ մայիսի 30-ին պետք է նոր նախագահ ընտրեին, սակայն Հայաստանի իշխանությունների «շանտաժի ու սպառնալիքի պատճառով» ընտրության գործընթացը տապալվել է և Արցախի նախագահի պաշտոնը թափուր է մնացել, Գալստյանն արձագանքեց. «Ես իմ տեղը կարող եմ խոսել, իմ վրա նման սպառնալիք չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, նրանք ժամանակին ասում էին՝ Արցախը Հայաստան է և վերջ, որ ամեն ինչ անելու են, որ մեր հայրենակիցներն ապրեն անվտանգ, 2021-ին նախընտրական ծրագիր էին ներկայացրել հասարակությանը՝ Հադրութի, Շուշիիի դեօկուպացիայի վերաբերյալ, այսօր տեսնում ենք, որ նրանք ճիշտ հակառակն են անում»,- ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
