«Նարեկ Մալյանը թող փողոցում պայքարի, տեսնեմ՝ քանի՞ մարդ է բերելու»․ Արթուր Խաչատրյան
![]() 359 Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ., 13:06 «Իշխանափոխությունն առանց դրսի ճնշման հնարավոր չէ, փողոցային ճնշման գեներատորները միշտ եղել ենք մենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր կան մարդիկ, ովքեր ուզում են «առաջին ջութակի» դեր ստանձնել։ Նրա խոսքը վերաբերում էր հասարակական գործիչ Նարեկ Մալյանին: Արձագանքելով վերջինիս կողմից ընդդիմությանը հասցեագրվող քննադատություններին՝ Խաչատրյանն ասաց․ «Ինքն է նախաձեռնել իմփիչմենթը, թող իմփիչմենթի զանգն էլ ինքը խփի։ Մենք ասում ենք 28 պատգամավոր կա»։ Դիտարկմանը, թե Մալյանը պատգամավոր չէ, գործընթացը ինքը չի կարող սկսել, Խաչատրյանն ասաց․ «Բա ինքը ի՞նչ կարող է անել, փողոցային պայքա՞ր, դե թող գնա փողոցում պայքարի, տեսնենք՝ քանի՞ հոգի է բերելու․․․թող իմփիչմենթի պրոցեսը սկսեն, մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք»։ Նա նաև հայտնեց, որ երբեք չեն ասել, թե միակ ընդունելի գործիքը ընտրություններն են, իրենք ասել են՝ բոլոր հնարավոր միջոցները՝ ընտրություններ և փողոցային պայքար։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
