«Ձեր նպատակը սեփական ձախողումները ստվերելն է»․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդի մանիֆեստը օրվա աշխարհիկ իշխանությանը․
Ես հայ եմ։ Այս հողի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակը։
Եկեղեցու, որը մկրտեց մեր ժողովրդին՝ դեռևս այն ժամանակ, երբ ո՛չ խորհրդարան կար, ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ, և ո՛չ էլ՝ Սահմանադրություն։ Եկեղեցու, որը մեր կողքին էր և՛ արհավիրքների, և՛ հաղթանակների օրերին, և որը մեր ազգի պատմության ողնաշարն է՝ մեր ինքնության, մեր հոգևոր խարսխի ու արժանապատվության ամրոցը։
Դո՛ւք, ովքեր ժամանակավորապես և թյուրիմացաբար օժտված եք իշխանությամբ, չունեք ո՛չ բարոյական, ո՛չ պատմական, և ոչ էլ կանոնական իրավունք՝ ձեր ձեռքը մեկնելու այնտեղ, որտեղ ձեր նպատակը բացահայտ հակասում է նրա սրբությանն ու նշանակությանը։ Դուք փորձ եք կատարում ձեր աշխարհիկ նկրտումների ոտնահետքերը թողնել այնտեղ, որտեղ ամփոփված է մեր հազարամյա պատմության վկայությունն ու ազգային հիշողությունը։
Դո՛ւք, որ անկարող գտնվեցիք պաշտպանել պետության անվտանգությունն ամենադժվար պահերին, կորցրիք մեր Հայրենիքի մի մասը, զոհեցիք մեր զավակներին և դարձաք խամաճիկներ, այսօր հանդգնում եք հարվածել մի կառույցի, որը դարեր շարունակ կաթիլ առ կաթիլ, կայծ առ կայծ պահպանել է մեր ժողովրդի գոյությունն ու ոգին։
Փորձելով զրպարտել ու վարկաբեկել ՀԱԵ բարձր հոգևոր դասին և Վեհափառ Հայրապետին, դուք ձեր մանիպուլյացիաներով և խառնակչություններով ճշմարտությունը չէ, որ որոնում եք։ Ձեր նպատակը՝ Եկեղեցու հեղինակությունը տակնուվրա անելն է՝ ստվերելու համար սեփական հանցագործ ձախողումներն ու անդադար քաոսը։
Լինելով իմ Եկեղեցու հավատացյալ հետևորդը, ես հավատում եմ նրա խորհուրդներին, հոգևոր դասին, կանոնական կարգին ու հազարամյակներով անցած ավանդույթներին և կայացրած որոշումներին։ Ես մերժում եմ ձեր քաղաքական դրդապատճառներով կատարված ակնարկներն ու առաջ քաշված «մեղադրանքները»։
Հայ Առաքելական Եկեղեցին առավել քան հաստատություն է։ Մեր Եկեղեցին ամրակուռ լռության մեջ մեր հավատքի հենարանն է։ Այն բաժին է մեր հոգեղեն ավանդին, որը սերնդեսերունդ փոխանցել են մեր նախնիները՝ ոչ թե քաղաքական գործիչները, այլ իրական հոգևոր առաջնորդները։
Մենք այս հողի վրա արմատացած ժողովուրդ ենք։ Մեր հավատքն ու մեր Եկեղեցին մեզ համար սոսկ անցյալի հիշողություններ չեն, դրանք մեր ներկան են ու մեր ապագան են։ Եկեղեցին ապրել է այնքան, որքան ապրել ենք մենք։ Եվ կշարունակի ապրել, քանի դեռ մենք ենք կանգնած մեր հողի վրա՝ հավատարիմ մեր հավատքին և մեր սրբություններին։
Ոչ ոք չի կարող դարձնել մեզ օտար մեր ինքնությանը»։

«Հարավային Կովկասում չի կարող տևական խաղաղություն լինել, քանի դեռ հայ գերիներն ազատ չեն արձակվել»․ Շերման (տեսանյութ)
209:24
«Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի». Հասմիկ Հակոբյան. «Հրապարակ»
1609:12
Սպասում են Կարապետյանի հրավերին. «Հրապարակ»
3509:06
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
5409:00
Ղալիբաֆը ժամանել է Ադրբեջան
5608:58
«Իշխանական պրոպագանդան թող նայի, թե նախորդ տարիների ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»․ Թաթուլ Հակոբյան
7102:06
«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան (տեսանյութ)
8800:29
«Դառնալու է նիկոլական «արդարադատության» այլանդակությունն արտացալող գործերից մեկը»․ Դերենիկ Մալխասյան
7700:18