«ԱԺ «ընդդիմության» բերանում ճիշտ խոսք չկա». Էդմոն Մարուքյան
![]() 255 Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 21:24 ԼՀԿ Ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «ԱԺ «ընդդիմության» բերանում ճիշտ խոսք չկա Հայկ Մամիջանյանը հրապարակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների կողմից ստորագրված՝ վարչապետին անվստահություն հայտնելու ձևաթղթի լուսանկարը։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Մամիջանյանը հրապարակել էր նույն ստորագրություններով մեկ այլ փաստաթղթի լուսանկար, որում նշված էր, որ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորները չունեն վարչապետի թեկնածու և պատրաստ են առանց որևէ նախապայմանի տրամադրել այդ ստորագրությունները ցանկացած նախաձեռնողի։ Սակայն, երբ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը սկսեցին իրական իմպիչմենտի գործընթաց, «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեց սեփական խոստումից։ Պարզվեց՝ ինչպես Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով երկրի ղեկավարի պաշտոնին չհավակնելու հայտարարության դեպքում, այնպես էլ այստեղ գոյություն ունեին նրբություններ։ Ասում էին՝ «մենք չենք նախաձեռնելու իմպիչմենտ», բայց նախաձեռնեցին, հետո ասում էին՝ Խորհրդարանական «ընդդիմության» հայտարարությունները և արարքները երբեք չեն համապատասխանում մեկը մյուսին: Սուտ խոսելով հեռու չեն գնացել, ուղղակի չորս տարի մսխել են պետական ռեսուրսներն ու երկրի կյանքը, ինչքան իրենք «պայքարում են» իշխանության դեմ, այնքան իշխանությունն ամրանում և ավելի ամբարտավան է դառնում»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
