«Փաշինյանն անցնում է գժականի սահմանը, ուրեմն մեծ հարված է սպասվում դրսից». Արամ Մանուկյան
![]() 379 Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 23:06 «Նիկոլ Փաշինյանն իր կոպիտ սխալի արդյունքում հայությանը համախմբեց Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցու շուրջ։ Փաշինյանն իր սխալների արդյունքում համախմբեց նաև Սփյուռքը, հետևապես, այժմ ստեղծվում է մի լուրջ բևեռ, որը կարող է հանուն եկեղեցու և պետության դեպքերի զարգացումը տանել երկու սցենարով. կա՛մ գնալ իրավիճակի սրման, կա՛մ գնալ հանդուրժողականության տարածման, ինչը, սակայն, Փաշինյանը թույլ չի տա»,- «168»-ի եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ այս պայքարը ոչ թե անձի (Վեհափառի), այլ եկեղեցու դեմ է։ «Փաշինյանի մոտեցումներն ամենևին էլ չեն բխում անկեղծ մտահոգություններից։ Չկա մի այնպիսի վիճակ, որ արժեր հանուն դրա գնալ երկրի ներսում ներքին խժդժությունների։ Իմ համոզմամբ՝ Փաշինյանը դա անում է, որովհետև կան մի շարք դրդապատճառներ»,- ասաց Մանուկյանը՝ թվելով մի քանի պատճառներ. «Շատերն են եզրակացության եկել, որ եթե Փաշինյանն անցնում է գժականի սահմանը, ուրեմն մեծ հարված է պետք սպասել դրսից, մարտահրավերներ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնուրույնությանը, սուվերենությանը: Հաջորդ պատճառը հասարակության մեջ հիասթափություն առաջացնելու նպատակն է, որը ներքին վերահսկողության համար լավ միջոց է»: Մանուկյանի համոզմամբ՝ Փաշինյանին պետք է հուսահատ Հայաստան, ինչը նպաստավոր վիճակ է 2026-ի ընտրությունների համար: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
