Մանրամասներ՝ Նարեկ Մանուկյանի հեռանալուց. «Հրապարակ»
![]() 182 Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ շաբաթ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ հայտարարելով, որ նախաձեռնում է «Արﬔնիա 2026» շարժումը: Մանուկյանը մոտ 5 տարի ղեկավարել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, եղել է ավագանու անդամ՝ ՔՊ խմբակցությունից, բայց ՔՊ կուսակցության անդամ չի եղել: Գարնանը նա հեռացավ թե՛ կենտրոնի տնօրենի պաշտոնից, թե՛ ավագանու անդամակցությունից: Առաջին հայացքից դա նման էր ՔՊ-ից նեղացած մարդու արարքի, բայց Նարեկ Մանուկյանին ճանաչողները պատմեցին, որ դեռ 2020 թ․ պատերազﬕց հետո տարբեր ﬕջավայրերում նա վատ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին, անգամ ոչ կոռեկտ արտահայտություններ է արել, ու, թերեւս, նաեւ դա է պատճառը, որ իշխանությունը նրան յուրային չէր համարում, եւ անգամ այն, որ հիվանդանոցը նրա կառավարման շրջանում լուրջ արդյունքների էր հասել, չխանգարեց նրա՝ պաշտոնից հեռանալուն։ Մեզ պատմեցին, որ Մանուկյանը գրեթե չէր ենթարկվում նախարար Անահիտ Ավանեսյանին, ինչը ևս խնդիրներ էր առաջացրել: Իսկ ավագանու կազմ նա մտել էր Տիգրան Ավինյանի ﬕջոցով, բայց այդպես էլ չէր ինտեգրվել թիﬕն: Սակայն Մանուկյանի հայտարարություն-լայվը և վերջին հարցազրույցը լսողներն արձանագրել են, որ նա, ճիշտ է՝ հայրենասեր ու տրամաբանող մարդու տպավորություն է թողնում, բայց ո՛չ քաղաքական գործչի։ Նա քարոզում է ﬕասնություն, «ﬔնք»-ի գերակայություն, բայց մարդիկ դեռ պետք է համոզվեն՝ նա այդ գաղափարների իրակա՞ն կրողն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի կողﬕց 2026 թ․ ընտրություններին ընդառաջ ներդրվող «տրոյական ձի»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
