«Այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մտավորականները․ ո՞ւր եք»․ Հայր Ասողիկ Կարապետյան
![]() 215 Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 10:12 Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածաշրջանային լրջագույն զարգացումների, անիմանալի արհավիրքների առջև է կանգնած մեր Երկիրը: Համազգային համերաշխություն և միասնություն կայացնելու փոխարեն՝ ազգային ինքնության և արժեհամակարգի հիման վրա, Երկրի պետական ու քաղաքական գործիչները և ուժերը զբաղված են միմյանց քարկոծելով, միմյանց խաչելով… Ավելին, իշխանությանց որոշ բարձր և խոնարհ ներկայացուցիչներ՝ ծանր կերպով մեղանչում են Սահմանադրության, օրենքների և միջազգային նորմերի առջև՝ բարբարոսաբար հարձակվելով Հայոց Եկեղեցու վրա. Ամենայն Հայոց Հայրապետը Եկեղեցու նվիրապետության մարմնացումն է և շնորհաբաշխության աղբյուրը, ուստի նրա Անձը կերպավորում է Եկեղեցու ամբողջությունը: Սա աստվածաբանական խորհուրդ է, որի ընկալման համար պահանջվում է համապատասխան կրթություն ու գիտություն: Չկա այս ամենը՝ պետք է իսպառ լռել ու կարկամել: Աղբյուրը` Հայր Ասողիկ Կարապետյան |
«Պետրոսը իրականացնում է քաղհան՝ եկեղեցուց հեռացրած մոլախոտերին մերկացնում է անխնա»․ Հրայր Կամենդատյան
10704:06«Մեր բացարձակ մեծամասնությունը առ այսօր անտեղյակ է, թե ինչու ընկավ Կարսը». Վարդան Բալյան
15902:06«ՊեԴռոս, ախուրյանցի Անոյին՝ որպես սարկավագ, հրավիրեիր, ավելի արժանահավատ կպատասխաներ հարցերիդ». Գագիկ Համբարյան
13101:24«Մեդուզա»-ի հիմնադիր Գալինա Տիմչենկոն հեռակա կարգով ձերբակալվել է երկու ամսով
18200:22Սպիտակ տանը գաղտնի բանակցություններ են ընթանում Գազայի հարցի շուրջ
15000:02Հութիներն առևանգել են Eternity C նավի անձնակազմի անդամներին. ԱՄՆ
191Երեկ, 23:36ՀԱՄԱՍ-ը համաձայնվել է ազատ արձակել պատանդներին
274Երեկ, 23:16«PKK-ի շարժման էջը փակված է». Աբդուլլահ Օջալանը 26 տարվա մեջ առաջին անգամ հանդես է եկել տեսաուղերձով
125Երեկ, 23:06