Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

Սլովակիան, ԵՄ երկրների դեսպանների մակարդակով, կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը համայնքի կողմից: Այս մասին հայտնել է TASR լրատվական գործակալությունը:
ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրների համաձայն, պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունման վերաբերյալ փոխզիջում կարող է լինել առաջիկա օրերին: Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սլովակիան հուլիսի 4-ին Բրյուսելում դեսպանների մակարդակով արգելափակել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սլովակիայի կառավարությունը մտադիր է վետո դնել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր հակառուսական պատժամիջոցների վրա, մինչև չլուծվի 2028 թվականի հունվարի 1-ից Եվրոհանձնաժողովի (ԵՀ) կողմից առաջարկված՝ Ռուսաստանից գազի ներմուծման արգելքի դեպքում հանրապետությանը փոխհատուցման և նրա համար բացասական հետևանքների նվազագույնի հասցնելու հարցը:
Սլովակիան կշարունակի խորհրդակցությունները ԵՀ-ի հետ էներգետիկ հումքի ստացման իրավիճակի վերաբերյալ՝ Ռուսաստանից ներմուծումից հրաժարվելու դեպքում: Ընթացիկ բանակցությունները, ինչպես նշել են սլովակյան լրատվամիջոցները, չեն վերացրել Բրատիսլավայի մտահոգությունները սեփական էներգետիկ անվտանգության վերաբերյալ:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
285Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
186Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
153Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
54826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59424.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61523.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69222.10.2026, 02:06