Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Փաշինյանին հեռացնելու խնդիրը «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենթով պետք է լուծել»․ Հայկ Մամիջանյան

«Փաշինյանին հեռացնելու խնդիրը «հատուկ գործողությամբ»՝ իմպիչմենթով պետք է լուծել»․ Հայկ Մամիջանյան
131
Երեկ, 23:54

«Ինչու ենք մենք ասում, որ մինչև 2026 թվականը չպետք է սպասել։ Որովհետև կարող են տեղի ունենալ անդառնալի փոփոխություններ»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ընդդիմության պայքարին և իշխանափոխության խնդրին։

Անդրադառնալով դիտարկմանը, որ այնպիսի տպավորություն է, թե ընդդիմութնունը հետ է քաշվել և ամբողջ պայքարը «գցել է Եկեղեցու գրպանը»՝ Մամիջանյանն ընդգծեց․ «Ոչ մի դեպքում։ Հանրապետականը երբեք մեղքը չի գցել ուրիշի վրա։ Եթե մենք հետ քաշված լինեինք, երրորդ նախագահի նկատմամբ նոր քրեական գործ չէր լինի հարուցված, նոր գործեր չէին հարուցի մեր գործադիրի մյուս անդամների, շարքային անդամների նկատմամբ, Արմեն Աշոտյանն էլ արդեն 2 տարուց ավելի է անազատության մեջ է։

Եկեղեցու նկատմամբ արշավի պարագայում մեզանից որևէ մեկը տարբերակ չունի ասելու՝ դե բա աշխարհը, քանի որ քաղաքական կամ աշխարհիկ և հոգևոր ամենաընդգրկուն ու ազդեցիկ կառույցները դրա մասին խոսել են։ Հայրենասերների ու հայերի պարագայում հիմա կարող է հնչել միայն մեկ բան՝ ես կլինեմ Էջմիածնում»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հարցեր է բերում օրակարգ, շոկի է ենթարկում, և ընդդիմությունը հայտնվում է միայն արձագանքողի դերում, Մամիջանյանը պատասխանեց․ «Այո՛, իրողությունն այդպիսին է, և դա ահավոր է, ու այդ խաղում շատ ավելի բարդ է հաղթելը, քան երբ որ նախաձեռնողը դու լինես։ Այստեղ կա երկու խնդիր, նախաձեռնել էինք իմպիչմենթ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, էլ ո՞նց բացատրենք մենք, որ դա է օրակարգը․․․ Իմպիչմենթի «ամենակայֆն» այն է, որ այնտեղ Փաշինյանից ոչինչ կախված չէ․․․ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ բանակցություններում նույն տեղում ենք, ստորագրություն չկա․․․ Գնացի Գեղամ Մանուկյանի կաբինետ, բայց ստորագրություն չստացա, թեպետ հրապարակային խոստացվել էր․․․ Երկրորդ՝ փաշինյանական օրակարգերը չի կարելի թողնել անպատասխան․․․, բայց պետք չի ճակատ-ճակատի մեծ մենամարտի բռնվել, այլ «հատուկ գործողությամբ» է պետք խնդիրը լուծել։ «Հատուկ գործողությունն» ունի անուն՝ իմպիչմենթ․․․ «Կտեր» պետք չի տալ, ոչ ոք չի ուտում»։

Հայկ Մամիջանյանի հարցազրույցը