Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»․ ՀՀ ԱՆ

«Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»․ ՀՀ ԱՆ
201
Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 10:30

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության:
Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»։