Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ԱԺ մի խումբ պատգամավորներ կգործուղվեն Վաշինգթոն

ԱԺ մի խումբ պատգամավորներ կգործուղվեն Վաշինգթոն
251
Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 19:08

Հայաստանի ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ աշխատանքային այցով կգործուղվեն Վաշինգթոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ): Գործուղման վերաբերյալ այսօր կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Վաշինգթոն կմեկնեն Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանն ու խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Պատգամավորները Վաշինգթոնում կլինեն հունիսի 23-27-ը: