Վրացահայերը բողոքի ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
![]() 261 Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 22:18 Թբիլիսում այսօր տեղի է ունեցել բողոքի ցույց՝ «Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց» խորագրով՝ որպես աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։ Ցույցին ելույթ է ունեցել «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը՝ դատապարտելով ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը, նաև ընթերցվել է կազմակերպության հայտարարությունը. «Վրաստանի Հայ Համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։ Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքակական գործիչներ, տարածքային կորուստներ, և ազգային արժանապատվության ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին։ Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։ Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է։ Սա փորձ է՝ . Սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը, . Տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը, . Դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։ Մենք հայտարարում ենք՝ Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։ Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։ Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։ Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։ Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։ Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս»: |
«Պետրոսը իրականացնում է քաղհան՝ եկեղեցուց հեռացրած մոլախոտերին մերկացնում է անխնա»․ Հրայր Կամենդատյան
12104:06«Մեր բացարձակ մեծամասնությունը առ այսօր անտեղյակ է, թե ինչու ընկավ Կարսը». Վարդան Բալյան
18302:06«ՊեԴռոս, ախուրյանցի Անոյին՝ որպես սարկավագ, հրավիրեիր, ավելի արժանահավատ կպատասխաներ հարցերիդ». Գագիկ Համբարյան
14001:24«Մեդուզա»-ի հիմնադիր Գալինա Տիմչենկոն հեռակա կարգով ձերբակալվել է երկու ամսով
19000:22Սպիտակ տանը գաղտնի բանակցություններ են ընթանում Գազայի հարցի շուրջ
15400:02Հութիներն առևանգել են Eternity C նավի անձնակազմի անդամներին. ԱՄՆ
208Երեկ, 23:36ՀԱՄԱՍ-ը համաձայնվել է ազատ արձակել պատանդներին
287Երեկ, 23:16«PKK-ի շարժման էջը փակված է». Աբդուլլահ Օջալանը 26 տարվա մեջ առաջին անգամ հանդես է եկել տեսաուղերձով
127Երեկ, 23:06