Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Եթե նավթի գինը բարձրացել է ընդամենը 6% ով, ուրեմն առայժմ մեծ պատերազմի վտանգ չկա»․ Արա Արայան

«Եթե նավթի գինը բարձրացել է ընդամենը 6% ով, ուրեմն առայժմ մեծ պատերազմի վտանգ չկա»․ Արա Արայան
109
Երեկ, 10:18

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե նավթի գինը բարձրացել է ընդամենը 6% ով, ուրեմն առայժմ մեծ պատերազմի վտանգ չկա, իշխանություն պահելու կռիվ է։ Ում ում, բայց Իրանի մասնատումը Իսրայելին ձեռնտու չէ։
Իշխանություն պահելու խնդիր ունի ճարպիկ Նաթանյահուն, նրա կոալիցիան փլուզման եզրին է։ Իշխանություն պահելու խնդիր ունեն Իրանի մոլլաները, երկրի ներսում դժգոհությունները շատանում են։ Մի քանի քոթակ կտան իրար, կհանգստանան, այդ պատրվակով որևէ թուղթ կստորագրեն Թրամփի հետ։ Իրանին ու Իսրայելին կփորձի հաշտեցնել փառապանծ Թրամփը, Ամերիկա տեղ էլ պակաս ներքին խնդիրներ չկան, Լոսում անհանգիստ է, Դոնին պիտի շեղող թեմա ունենա, Ուկրաինան նախկին ինֆորմացիոն դոզան չունի։
Ничего личного, просто бизнес...
Նախօրեին Հայաստանին հերթական սիրուն կարկանդակը խոստացան, 500 միլիոնանոց ամերիկյան ինչ-որ ներդրում AI ոլորտում։ Մեզ չեն զարմացնի, էմոցիոնալ ու խոստումնալից կարկանդակներ մեզ շա՜տ են հրամցրել։ Պղնձի վերամշակման գործարան, ավտոմոբիլաշինական գործարան, նույնիսկ մեքենա արտադրվեց, անունն ի՞նչ էր։ Հետո կենցաղային տեխնիկա, հեռախոսներ ու կոմպյուտորներ արտադրեցինք, 44-օրյա պատերազմի օպերացիան փայլուն իրագործելուց հետո՝ Եվրոմիությունը մեզ 3 միլիարդ եվրո «տվեց», որից մեկ միլիարդը «ներդրեցինք» Սյունիքում, Հյուսիս-հարավը կառուցել ենք, հա քիչ մնաց մոռանայի, բա Հրաշքների տեխնոքաղաքը(անունը մոռացա), բա են չոր նավահանգիստը, էլ ո՞րն ասեմ, էլ որը...
Ավանդական քաղաքականությունը մեռել է, ամենուր և ամեն ինչ հանուն իշխանության է, հայրենիքը զուտ արոտավայր է, ամեն տեղ պետք է դրածո չոբաններ լինեն։ Մեր չոբանները յափնջին ուսին կատարում և գերակատարում են իրենց առջև դրած բոլոր առաջադրանքները»։

Աղբյուրը`   Արա Արայան