«Ի՞նչ նախորդեց Իսրայելի հասցրած հարվածին»․ Հակոբ Բադալյան
![]() 268 Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 11:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին: ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հայտարարել էր, որ Իսրայելը գործել է առանց ԱՄՆ աջակցության: Նրանք հայտարարել են, որ Իրանը չպետք է թիրախավորի ռեգիոնում ԱՄՆ ուժերին: Ասել կուզի՝ Իսրայելը թիրախավորելու հարցում Իրանն «ազատ» է: Ուշադրության եմ ուզում արժանացնել մի էական հանգամանք, որ նախորդեց Իսրայելի հարվածին: Կալիֆորնիայում և ԱՄՆ մի քանի այլ քաղաքներում բռնկվեց Թրամպի հակամիգրացիոն քաղաքականության դեմ բողոքի և անկարգությունների ալիք: Թրամպը այն վերահսկելու և անկարգությունները կանխելու համար ստիպված էր կիրառել Ազգային Գվարդիա ու զինուժ: Արդյո՞ք դա չէր այն «միջոցը», որով Իրանի հարցում ուժային սցենարի կողմնակից լոբբին և Իսրայելը ստացան Իրանին հարված հասցնելու «կանաչ լույս»: ԱՄՆ հայտարարում է, որ չի մասնակցել հարվածին, բայց նաև կասկածից վեր է, որ այդուհանդերձ առանց ԱՄՆ համաձայնության Իսրայելը հազիվ թե հարվածեր: Իհարկե հնարավոր չէ բացառել նաև այդ տարբերակը, որովհետև այդուհանդերձ Իսրայելն ունի բավարար ծավալի ինքնուրույնություն: Այդուհանդերձ, այս պարագայում հարցի արժեքը չափազանց բարձր է, հետևաբար շատ ցածր է հավանականությունը, որ Իսրայելը կարող էր հարվածել առանց ԱՄՆ կանաչ լույսի: Թրամպից այդ համաձայնությունը ստանալու հարցում Նաթանյահուն և լոբբին աշխատում էին շատ տևական ժամանակ: Ըստ ամենայնի, «միգրացիոն ընդվզումը» բավականին զգայուն ճնշում էր Թրամպի համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
