«Բաքվի բարբարոսկան վարչախումբն ամենևին էլ չեզոք կողմ չէ»․ Վարդան Ոսկանյան
![]() 411 Շաբաթ, 14 հունիսի, 2025 թ., 10:06 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանում գործող «Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոն» ոչ պետական կազմակերպությունը, որում ներգրավված են նաև այդ երկրում ապաստանած ադրբեջանցի վտարանդի գործիչներ, տելեգրամյան իր ալիքում տարածել է հետևյալ նյութը՝ «Հիմնվելով տեղական (ադրբեջանական) աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա՝ Ադրբեջանի Հանրապետությունում զինվորները, որոնք ավարտել են իրենց ծառայությունը և տեղափոխվել են պահեստազոր, կանչվել են «20-օրյա ուսումնական հավաքների»: Չեղարկվել են արձակուրդի մեկնող զինվորականների արձակուրդները, իսկ արձակուրդում գտնվող բազմաթիվ զինվորականներ վերադարձվել են ծառայության: Մեծ թվով դագաղներ տեղափոխվել են առաջնագծին մոտ պահեստներ»: Որքանո՞վ է նյութում նշված տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, դժվար է գնահատել, սակայն, ամեն դեպքում, պարզ է, որ Բաքվի բարբարոսկան վարչախումբն Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում ամենևին էլ խաղաղասեր և չեզոք կողմ չէ»։ Դատելով հակաիրանական սոցցանցային զգալի ակտիվությունից՝ գրեթե կասկած չկա, որ քարոզչական տիրույթում ներիրանական պանթյուրքական ցանցն աշխատում է Իսրայելի դաշնակից Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող հրահանգավորմամբ և ուղղորդմամբ։ Չնայած նույն այդ վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այսօր հերքել է, որ Իրանի ներսում Իսրայելն օգտագործել է հենց Բաքվի հովանու ներքո գտնվող պանթյուրքիստների լրտեսական ցանցը, կարծում եմ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանի համապատասխան մարմինները կզբաղվեն այս խնդրով, որն անվտանգային լուրջ մարտահրավեր է դարձել իրանական պետության համար»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
