Չորեքշաբթի, 18 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով ավելի ծանր հարված է հասցվելու երրորդ երկրներին»․ Տիգրան Աբրահամյան

«Իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով ավելի ծանր հարված է հասցվելու երրորդ երկրներին»․ Տիգրան Աբրահամյան
136
Այսօր, 10:12

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը կամ դրանց հարվածների միջոցով ոչնչացումը բացառապես Իրան-ԱՄՆ կամ Իրան-Իսրայել հարաբերությունների հարց չէ:
Դրանց նկատմամբ հարվածները հսկայական վնաս են հասցնելու հատկապես Իրանի հարևան երկրներին և այս համատեքստում խնդիրը պետք է ունենա բացառապես քաղաքական հանգուցալուծում:
Անթույլատրելի է այդ թեմայի շահարկումը, որպես շանտաժի կամ սպառնալիքի միջոց կիրառելը, որովհետև իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցվելու երրորդ երկրներին»։