Չորեքշաբթի, 18 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի որոշ կետերի գործունեությունը». ՍԱՏՄ

«Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի որոշ կետերի գործունեությունը». ՍԱՏՄ
192
Այսօր, 18:12

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի Երևանի Տերյան 69, Երևանի Իսահակյան 22, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեներում գտնվող սննդի կետերի գործունեությունը։ Իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմի խախտում, մանավորապես՝ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում»: