ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ»
![]() 190 Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միջուկային պատերազմի հարևանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին զեկուցեն՝ ինչպես խլել էլ. ցանցերը ռուսաստանաբնակ գործարար-բարերար Սամվել Կարապետյանից։ Նիկոլ Փաշինյանը պետք է իր քմահաճույքները բավարարելու համար շրջանցի ՀՀ Կառավարության ևԿիպրոսի Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1998 թ. օգոստոսի 3-ին վավերացված համաձայնագիրը։ Այս համաձայնագրով ՀՀ Կառավարությունը պայմանավորվել է Կիպրոսի հետ ամրապնդել փոխշահավետության եւ երկարաժամկետ հիմունքներով երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցությունը՝ • գիտակցելով, որ սույն Համաձայնագրով նախատեսված ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը կխթանի նախաձեռնությունն այս ոլորտում։ Ըստ նույն համաձայնագրի՝ «Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների միջև վեճը վեց ամսվա ընթացքում չկարգավորվելու դեպքում ներդրողը իրավունք ունի գործը հանձնել՝ ա) Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժին, բ) Փարիզի Միջազգային առևտրի պալատի միջնորդ դատարան, գ) Ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, եթե Պայմանավորվող կողմերը մի պետության քաղաքացիների եւ մյուս պետության միջև ծագած ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի անդամներ են»: Կարճ ասած՝ Փաշինյանի քմահաճույքը՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունից խլելու վերաբերյալ, միջազգային հարթակներում կունենա վատ հետեւանքներ Հայաստանի ներդրումային վարկանիշի վրա»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
