«Ադրբեջանական մամուլը գրում է, որ հույս ունեն՝ Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 239 Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ., 13:54 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական մամուլը արդեն գրում է այն մասին, որ հույս ունեն՝ Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն՝ որպես «խաղաղությանը» միտված ժեստ․ «Այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի հնարավորություն ցույց տալու իր պատրաստակամությունը իրական խաղաղությանն ուղղված քայլերի հարցում։ Կարապետյանի արտահանձնումը Բաքվին կլինի ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների պահպանություն, այլև հստակ ազդակ, որ Հայաստանը հրաժարվում է պաշտպանել նրանց, ովքեր շահույթ էին ստանում Ադրբեջանի դեմ ագրեսիայից։ Փաշինյանն բազմիցս խոսել է խաղաղ օրակարգից։ Սակայն խոսքերը պետք է հաստատվեն գործողություններով։ Ռազմական հովանավորներին թաքցնելը միայն վարկաբեկում է հաշտեցման միտումը։ Կարապետյանի արտահանձնումը հնարավոր է դարձնում վստահության ամրապնդումը, երկրի մաքրումը «մոխրագույն» տնտեսության ժառանգությունից և ցույց է տալիս, որ Հայաստանը իսկապես շրջվում է դեպի խաղաղություն․․․»,-գրում է ադրբեջանական աղբյուրը։ Փաստացի, Փաշինյանը այն կարգի է լծվել Ադրբեջանի կամքը կատարելու գործին, որ հակառակորդը արդեն ակնկալում է նման քայլ Փաշինյանից»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
