Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Տեսնելու ենք նոր պայմանավորված պարտություն». Նաիրի Հոխիկյան

«Տեսնելու ենք նոր պայմանավորված պարտություն». Նաիրի Հոխիկյան
398
Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ., 22:00

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հանդիպում է խնդրել Թուրքիայի նախագահ Էրդողանից։ Որոշ նախապայմաններով նա համաձայնել է և հունիսի 20-ին Նիկոլին հրավիրել Ստամբուլ՝ պաշտոնական հանդիպման։
Օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, բայց կասկածներ կային, որ հայ ժողովրդի թիկունքում Նիկոլը ևս մեկ դավաճանական քայլ է անելու՝ ստորագրելով իր բնույթով ևս մեկ կապիտուլյացիոն փաստաթուղթ։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիա է մեկնում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Խաղաքարտերը բացվում են, և մենք տեսնելու ենք մի նոր խայտառակություն ու նոր պայմանավորված պարտություն»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան