Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Տեղի է ունենում քարոզչական մեծ գործընթաց Իրանի դեմ». Փույա Հոսսեինի

«Տեղի է ունենում քարոզչական մեծ գործընթաց Իրանի դեմ». Փույա Հոսսեինի
166
Այսօր, 00:00

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան էջում գրել է. «Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմին զուգահեռ տեղի է ունենում քարոզչական մեծ գործընթաց Իրանի դեմ։ Այդ քարոզչական պատերազմից՝ Իրանի դեմ, Հայաստանը անմասն չի մնացել։ Դրա շրջանակում պետք է նշենք ՀՀ֊ում աշխատող դեսպանատներից մեկի հայտնի հայտարարություն֊զգուշացումը։
Մյուս փորձը Հայաստանի հասարակության մեջ վախի ու մտահոգությունների տարածումն է տվյալ լուրերի տարածման արդյունքում, իբրև թե Իրան-Հայաստան սահմանում պատերազմի հետևանքով իրանցիների մեծ քանակի ներհոսք կա Հայաստան։ Իրականում սովորական իրավիճակում Իրան-Հայաստան սահմանակետում մոտավորապես 1300 անձի ելքումուտք կա։ Հիմա էլ պատերազմական իրավիճակում, երբ Իրանի օդային տարածքը փակ է և ոչ մի թռիչք չի կատարվում, այլ երկրների քաղաքացիները ու նաև իրանցիները ցամաքային ճանապարհով փորձում են Երևան հասնել և Երևանից երրորդ երկրներ թռչեն։
Անգամ եթե պատերազմական իրավիճակը շատ սրվի և փախստականներ ապաստան խնդրեն Հայաստանից, վստահ եմ, որ հայ ժողովուրդը ջերմորեն այս մարդասիրական աջակցությունն իր հարևան ու բարեկամ ազգին կտրամադրի։
Պատերազմը դաժան փորձություն է, ինչը մեր երկու ազգերի մի քանի հազարամյա պատմության մեջ շատ է պատահել։ Պատերազմների ընթացքում մեր ժողովուրդներն ու երկրները մեկը մյուսին ապաստան են տվել։
Պատերազմի ժամանակ առիթից օգտվողներն իրենց բոլոր չար ու նենգ նպատակներով չեն կարող մեր երկու հարևան ու բարեկամ ժողովուրդների մեջ սեպ խրել։ Մենք ևս մի քանի հազար տարի կողք կողքի ապրել ենք ու ապրելու ենք՝ սատարելով միմյանց անգամ ամենադժվար պահերին։
Ամենակարող Աստված պահապան լինի Հայաստանին ու Իրանին»:

Աղբյուրը`   Փույա Հոսսեինի