«Հնարավոր է՝ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»․ Էդգար Ղազարյան
![]() 223 Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 01:36 «Ես անհանգստություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին կարող է արտահանձնել Ադրբեջանին»,- «168»-ի հետ զրույցում այս մտահոգությունն արտահայտեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Դեռևս 2021թ. Ադրբեջանում պատերազմից հետո հարուցվել է քրեական վարույթ, որով մեղադրանք է առաջադրված մի խումբ նշանավոր հայազգի գործիչների, այդ թվում՝ Արա Աբրահամյանի, Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Ռուբեն Վարդանյանին հասցրել են ձերբակալել, որովհետև նա շրջափակման օրերին գտնվում էր Արցախում, իսկ մյուսների մասով Ադրբեջանի դատախազությունը և Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը վաղուց են հայտարարել, որ եթե Հայաստանը ձգտում է Ադրբեջանի հետ իրական խաղաղության, ապա պետք է ադրբեջանական իրավապահներին հանձնեն բոլոր այն անձանց, ովքեր պատսպարվում են Հայաստանում՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից»,- նշեց Ղազարյանը։ Նա նաև հավելեց, որ Սամվել Կարապետյանն այն եզակի գործիչներից է, որ հսկայական մեկենասություններ և բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում։ «Եվ դա Նիկոլ Փաշինյանի ներկայիս սահմանումների, ընկալումների՝ ՍԴ որոշմամբ տված մեկնաբանությունների պայմաններում համարվում է Ադրբեջանի տարածքում իրականացված ապօրինի գործունեություն: Ես մեծ անհանգստություն ունեմ՝ հաշվի առնելով, որ նա նաև ՌԴ քաղաքացի է, հնարավոր է, որ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»,- ընդգծեց Ղազարյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
