«Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել»․ Վարդան Ոսկանյան
![]() 218 Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 09:42 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Այժմ արդեն կարելի է ամփոփել, որ մեկ շաբաթ առաջ Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել։ Իսրայելական կողմը հավանաբար հաշվարկել էր, որ առաջին հուժկու հարվածից և ռազմական ղեկավարության նշանակալի դեմքերի սպանությունից հետո Իրանում ի հայտ կգա պետական ու ռազմաքաղաքական ղեկավարման ճգնաժամ։ Ակնհայտ է, որ նման ճգնաժամ այս պահի դրույթամբ ոչ միան չի արձանագրվել, այլ նաև իրանցիները կարողացել են շատ արագ կազմակերպվել և պատասխան հարված հասցնել մոտավորապես 8 ժամվա ընթացքում։ Երկրորդ նպատակը սոցիալական, հասարակական, էթնիկական և կրոնական հողի վրա ներքին խժդժությունների հրահրումն էր Իրանում, որը նույնպես ոչ միայն չի իրագործվել, այլ ընդհակառակը՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածները և խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայությունը համախմբել են իրանցիներին՝ մոռանալ տալով ներքին խնդիրները։ Հինավուրց պետականության ավանդույթը և խորը քաղաքակրթական արմատներով սնվող համազգային իրանական ինքնությունն, ըստ էության, օգնել են Իրանին դիմակայելու լրջագույն մարտահրավերների»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
