Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ռուսաստանը երբեք չի փորձել Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից»․ Դավիթ Մանուկյան

«Ռուսաստանը երբեք չի փորձել Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից»․ Դավիթ Մանուկյան
336
Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ., 02:12

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն թեզը, իբր Ռուսաստանը պարբերաբար փորձում է Հայաստանում իշխանափոխություն կազմակերպել՝ կեղծ է և արհեստածին։
Ռուսաստանը երբեք չի փորձել Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ավելին՝ որևէ արտաքին ուժային կենտրոն նման փորձ չի՛ արել։ Անգամ շատ դեպքերում, երբ Փաշինյանի իշխանությանը վտանգ է սպառնացել՝ նրանք աջակցել են նրան։ Պատճառը շատ պարզ է՝ այսօրվա իշխանությունները հարմար են բոլորին, կրկնում եմ՝ բոլոր շահագրգիռ կողմերին, անգամ մեր թշնամիներին։ Նրանք վտանգավոր են և վնասում են բացառապես մեր պետությանը և պետական շահերին։
Այս տրամաբանության մեջ, պարբերաբար շրջանառվող արհեստածին թեզերը, տարբեր մակարդակի պաշտոնյանների, վերլուծաբանների, լրագրողների ելույթները, քննադատությունները, անգամ միմիյանց հայհոյելը, ունեն մեկ նպատակ՝ մոլորեցնել հայ հանրությանը և պահել մշտապես կառավարելի վիճակում։
Այս բարդ և ծանր իրավիճակից հնարավոր է դուրս գալ միայն իմաստուն ղեկավարության առաջնորդությամբ, ազգային միասնությամբ և մեր ազգային շահերը ամեն ինչից վեր դասելու երկաթյա սկզբունքով»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան