«Ի՞նչ մեխանիզմով է պատկերացնում իր կողմից հրամայական հռչակված իշխանափոխությունը»․ Էդգար Ղազարյան
![]() 172 Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 12:18 Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2025 թվականի հունիսի 19-ին հանդես է եկել Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ։ Երկրորդ նախագահը նշում է, որ «Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով»։ Այն դեպքում, երբ երկրորդ նախագահի կողմից առաջնորդած ուժի և ներկայում փաստացի իր ազդեցության դաշտում գտնվող Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորներից ոչ ոք չի նախաձեռնում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց և չի միանում գոյություն ունեցող նախաձեռնություններին, որին իր հարցազրույցով բացասական վերաբերմունք է տվել ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, հետաքրքիր է, թե, լինելով իրատես և լուրջ քաղաքական գործիչ, նա ուրիշ ի՞նչ մեխանիզմով է պատկերացնում իր կողմից հրամայական հռչակված իշխանափոխությունը»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
