Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Բերման ենթարկելով՝ փորձել են վախեցնել, որ փորձ չանեն պայքարի մեջ լինելու»․ Բագրատ Սրբազան

«Բերման ենթարկելով՝ փորձել են վախեցնել, որ փորձ չանեն պայքարի մեջ լինելու»․ Բագրատ Սրբազան
237
Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ., 20:24

«Բերման ենթարկվածներին սկսել են ազատել, կամաց-կամաց դուրս են գալիս»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը։

Նրա դիտարկմամբ՝ հատկանշականն այն է, որ շարժման ակտիվիստներին ու աջակիցներին ասել են՝ չփորձեք որևէ բան անել։ «Փորձել են վախեցնել, իրենց բնորոշմամբ՝ կանխարգելել։ Հարցրել են անկարգությունների մասին, բայց ամենամեծ անկարգությունը հենց իրենք են անում։ Այս ճանապարհով բոլորին փորձել են ճնշել, վախեցնել կամ որոշակի իմաստով սպառնալ, որ որևէ կերպ փորձ չանեն պայքարի մեջ լինելու»։