Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Առաջիկա շաբաթներին կհասկանանք՝ ինչ զիջումների է համաձայնել»․ Վարուժան Գեղամյան

«Առաջիկա շաբաթներին կհասկանանք՝ ինչ զիջումների է համաձայնել»․ Վարուժան Գեղամյան
131
Այսօր, 10:36

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան-փաշինյան հանդիպմանը հետևեց ոչ թե համատեղ հայտարարություն, այլ կողմերը առանձին կարճ հաղորդագրություններ հրապարակեցին:
Դրանցում որևէ հստակություն չկա, ուստի մենք միայն առաջիկա շաբաթներին տեղի ունենալիք գործողություններից կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները:
Թուրքական կողմի հայտարարությունը կարդալով պետք է հիշել 1920թ. նմանատիպ իրավիճակում թուրք արտգործնախարարի հետևյալ նամակ-կարգադրությունը Հայաստանի հետ բանակցողներին.
«Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:...
Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երևալուն...
Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով՝ ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում՝ հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:*
Պայքարն ու դիմադրությունը պետք է մնան օրակարգի գլխավոր հարցերը»։