«ԱՄՆ ներգրավվածությամբ պատերազմն ունակ է վերածվել ընդհուպ միջուկայինի»․ Վարուժան Գեղամյան
![]() 242 Կիրակի, 22 հունիսի, 2025 թ., 12:30 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Թեև ամերիկյան հարվածները այս պահի դրությամբ կարծես թե առավելապես խորհրդանշական են, սակայն անհերքելի է մնում այն փաստը, որ մեր հարևանությամբ, ավելին՝ մեր հարևան ու դաշնակից երկրի դեմ մեծ պատերազմ է: ԱՄՆ ներգրավվածությամբ այն ստանում է բոլորովին այլ՝ աննախադեպ մեծ մասշտաբներ և ունակ է վերածվել ընդհուպ մինչև միջուկայինի: Էդ ամենը՝ մեր սահմաններին, մեզ համար անխուսափելի ազդեցությամբ: Կարծում եմ ավելորդ է ասել, որ մեր երկիրը փաստացի կառավարողները որևէ կերպ մեր պետությունը չեն պատրաստում այս ամենին: Հակառակը՝ շարունակում են այնպիսի գործողություններ, որոնք քայքայում են մեր դիմադրողականությունը: Ազգային իշխանության վերականգնումը կարևոր է, որպեսզի մենք պատրաստ լինենք Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների նման այլ գործընթացների, որոնք անխուսափելիորեն միշտ լինելու են, ընդ որում՝ աստիճանաբար ամբողջ աշխարհում, այլ ոչ թե միայն Մերձավոր Արևելքում»: Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
