Փաշինյանը փորձում է կեղծ օպերացիաներով «ջրել» թեման․ «Հրապարակ»
![]() 237 Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համոզմամբ, «հեղաշրջման պլանը» խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։ Իրականում, Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին «նստել» Բագրատ սրբազանի «պոչին», մեկ տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից: Ի դեպ, «գաղտնազերծված» փաստաթղթերի վրա գործողությունների ժամանակահատված է նշված 2024 թվականը: Հետևաբար, եթե անգամ այդ պլանը ճիշտ է, ապա այն ոչ թե ապագային է վերաբերում, այլ՝ անցյալին։ Ըստ աղբյուրի՝ իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց։ Ասում են՝ Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, և փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիաներով «ջրել» Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված բոլոր հնարավոր սցենարները։ Մանավանդ որ Սրբազանն էլ վերջերս հայտարարում էր, որ պատրաստվում է վերսկսել փողոցային պայքարը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
