Հինգշաբթի, 26 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ադրբեջանի ԶՈՒ-ն զորահանդեսներ է անում Արցախում, իսկ Պապիկյանը Ֆեյսբուքում մարդկանց է վիրավորում»․ Վահագն Սարոյան

«Ադրբեջանի ԶՈՒ-ն զորահանդեսներ է անում Արցախում, իսկ Պապիկյանը Ֆեյսբուքում մարդկանց է վիրավորում»․ Վահագն Սարոյան
232
Այսօր, 15:18

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի զինված ուժերի 107-ամյակի կապակցությամբ ադրբեջանցի զինծառայողները զորահանդեսներ են արել Շուշիում և Ստեփանակերտում:
Պատերազմը պարտված, Արցախն ու ՀՀ որոշ տարածքներ Ադրբեջանի վերահսկողությանը տված իշխանությունն ու նրա պաշտպանության նախարարը ֆեյսբուքում մարդկանց են վիրավորում, գռեհիկ արտահայտություններ անում, մարդկանց անիմաստ կալանքների ուղարկում: Սա է այս իշխանության էությունն ու իրական կերպարը»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան