ՀԷՑ-ը խլելու համար կվճարեն հպարտ հարկատուները. մեկնարկը 200 մլն դոլարն է. «Ժողովուրդ»
![]() 284 Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում արդեն հրապարակվել է ՀԷՑ-ը ազգայնացնելու, ինչպես համացանցում որակվել է՝ «ՀԷՑ-ը խլելու» օրենսդրական նախագիծը։ Այս նախագիծը Ազգային ժողովում կքննարկվի հուլիսի 1-4-ը գումարվող արտահերթ նստաշրջանում։ ՔՊ-ականների նախագծում գրված է, որ ՀԷՑ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն անգամ իրավունք չի ունենալու միջամտել նշանակված ժամակավոր կառավարչի լիազորություններին։ Նախագծով նախատեսվող փոփոխություններից ակնհայտ է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո նախատեսվում է, որ կառավարիչը հրաժարվելու է ՀԷՑ-ին տրված լիցենզիայից, այնուհետեւ փորձ է արվելու պետականացնելու ՀԷՑ-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով։ Ազգայնացումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սեփականության իրավունքի դադարեցման հիմքերից մեկն է։ Այս օրենքը նախատեսում է, որ կարելի է օրենքով դադարեցնել սեփականության իրավունքը, ըստ էության՝ խլել մասնավոր սեփականությունը օրենքի հիման վրա եւ ամբողջությամբ հատուցել գույքի արժեքը եւ վնասները։ Նախագծի բացը հենց այստեղ է, որ պետք է փոխհատուցվի ոչ թե որոշակի մաս, այլ ամբողջությամբ՝ վնասները ներառյալ։ Տեղեկացնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Ընդ որում, գրավադրման այս գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ Կառավարությունը համաձայնություն է տվել, սեպտեմբերի 1-ին էլ նույնը կրկնել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Իսկ ինչ փոխհատուցման մասին է խոսքը. պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ 2024-ի դրությամբ ՀԷՑ-ի պարտավորությունները վարկերի եւ փոխառությունների գծով կազմել են 77.2 մլրդ դրամ (ավելի քան 200 մլն դոլար)։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
